Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա առաջիկա ամիսներին

Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա առաջիկա ամիսներին
05.06.2014 | 15:01

Էլեկտրաէներգիայի սակագինը կրկին կբարձրանա: Այս մասին այսօր ասել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը: Վերջինս հիշեցրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա հաղոդագրությունը, որում նշվում էր, թե էներգետիկ համակարգում առկա ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամ: Աշոտ Եղիազարյանի մեկնաբանմամբ` Հայաստանի էներգետիկ համակարգն ունի երեք խնդիր. համակարգի արդիականացման խնդիր, ռուսական էներգետիկ ընկերություններն այսօր լուրջ խնդիրներ ունեն, իսկ մեր էներգետիկ ընկերությունները պատկանում են ռուսական ընկերություններին, և երրորդ` Հայաստանը ներքաշվել է եվրասիական էներգետիկ նախագծերի մեջ և այլընտրանք չունի:
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 4-ին, Հանրային ծառայութունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունները պարզել են, որ «2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ»: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում նշված է առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հավանական սահմանները` 3,8-4,3 դրամ (ներառյալ` ԱԱՀ-ն):

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ